-
05.07.2013|
14:03
2010-ին Գյումրիում հիմնվեց Խաչքարերի պուրակը, որտեղ ներկայացված են Ջուղայի խաչքարերի օրինակները: Սակայն նախկին լուսավորված ու խնամված պուրակն այսօր անուշադրության է մատնված: Կոտրված են գրեթե բոլոր խաչքարերի մոտ տեղադրված լամպերը, խոտածածկը «մարդաբոյ» է դարձել:
-
05.07.2013|
14:01
Էդվարդ Սնոուդենի «գործը» հետաքրքիր ընթացք կարող է ստանալ: Երկու օր առաջ ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Աննա Չապմանը, ով 2010-ի հունիսին ԱՄՆ-ում ձերբակալվել էր և միայն փոխանակման արդյունքում հայտնվեց Ռուսաստանում, Թվիթերի իր էջում առաջարկություն էր արել Էդվարդ Սնոուդենին. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»:
-
05.07.2013|
13:40
Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ երաշխավորում է երկրում խաղաղ ցույցերի անցկացումը։ Սպասվում է, որ «Մուսուլման եղբայրները» դուրս կգան ցույցերի՝ բողոքելով նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ։ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Գեհադ Հադադը հայտարարել է, որ շարժումը հրաժարվում է համագործակցել նոր ռեժիմի հետ։
-
05.07.2013|
13:15
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում կարող է փակել ԱՄՆ դեսպանատունը։ Մորալեսն այս հայտարարությունն արել է հարավամերիկյան երկրների առաջնորդների վեհաժողովում։ Բոլիվիայի Կոչաբամբա քաղաք են ժամանել Արգենտինայի, Ուրուգվայի, Էկվադորի, Վենեսուելայի, այլ երկրների ներկայացուցիչներ։
-
05.07.2013|
12:20
Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում:
Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի:
-
05.07.2013|
12:06
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի երբեմնի ամենամեծ, ամենահայտնի գրքի շուկայի փակումը երևանցիները ընդունեցին դժգոհությամբ, գրավաճառները միառժամանակ մնացին գործազուրկ: Գրքի ավանդական շուկան, կարծես թե, գտել է իր կանգառը. Աբովյան փողոցի հ.36/2 հասցեում (կամերային տան մոտակայքում) գրքի բացօթյա վաճառքի սրահի կառուցման համար տրվել է շինարարության թույլտվություն:
-
05.07.2013|
12:02
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին:
-
05.07.2013|
00:24
«Ուրվագծով» լսում էի Պետրոս Ղազարյանին: Հրավիրել էր ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնից մի դասախոսի և իր հերթապահ հարցերն էր հնչեցնում՝ մարդիկ լավ, շքեղ կյանքի են ձգտում, դրա համար էլ չեն արժևորում կրթությունը, նախընտրում են կաշառքով լուծել հարցերը և այլն:
-
04.07.2013|
23:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն" կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
-
04.07.2013|
23:23
ՀՀ գործադիր մարմնի նիստում անդրադարձ է եղել Վերահսկիչ պալատի զեկույցին. «Այս ենթատեքստում քաղաքական մեծամասնության ապագա գործունեության մասին քննարկումեր եղան և հանգեցինք կուսակցական եզրակացության»: